Մուտքագրիր գաղտնաբառը

Բարի Գալուստ.. Տուն

Մայրիկիս

Նամակների և հիշողությունների արխիվ

Իմ առաջին նամակը

Երևան, Հայաստան Դեկտեմբերի 31, 2025

Մամ, ուրախ եմ գրել քեզ իմ առաջին նամակը: Ինչպես արդեն կարող ես գուշակել ես գումար չեմ ունեցել քո համար թանկարժեք նվերներ գնելու համար: Սակայն դա բոլորովին այն պատճառը չէ, որ ես քո համար պատրաստել եմ այս առցանց փոստարկղը: Միանշանակ դա շատ հնարավոր էր ինչ-որ կերպ գումար հայթայթել, սակայն ես դա չեմ արել քանի որ կարծում եմ և հույս ունեմ, որ սա քո կյանքում շատ ավելի նշանակալից դեր կխաղա: Այնուամենայնիվ արդեն ժամանակն է բացատրել թե ինչու եմ ստեղծել այս փոստարկղը: Գաղտնիք չէ, որ այս ամառ ես բաժանվելու եմ ձեզանից: Դա ցավալի է հնչում, բայց հնարավոր է, որ սա լինի մեր վերջին բաժանումը: Միգուցե ես այլևս կհանդիպեմ քեզ քո տանը որպես հյուր: Հենց այդ պատճառով ես սա նվիրում եմ քեզ: Այստեղ ես ժամանակ առ ժամանակ կթողեմ գրություններ, որտեղ էլ որ լինեմ: Գուցե կթարմացնեմ քո փոստարկղը օրը մեկ անգամ, գուցե տարին մեկ: Այստեղ ես կլինեմ առավել անկեղծ քան երբևէ և կպատմեմ քեզ այն բաների մասին, որոնց մասին հավանաբար չեմ խոսի տեսազանգերի կամ ընտանեկան հանդիպումների ժամանակ: Ես երբեք չեմ մոռանալու սրա մասին, և միշտ կփորձեմ քեզ թույլ տալ ճանաչել քո որդուն մի փոքր ավելի խորքից: